Լույս աշխարհ է եկել Սիմա Բաղդասարյանի առաջնեկը: Հաղորդավարուհին դստերը Վիկտորյա է անվանակոչել։ BlogNews.am-ի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ հաղորդավարուհին նշել էր. «Այս լուրը իմ և ամուսնուս համար երկար սպասված էր: Երկար ժամանակ չէի գիտակցում, որ այդ վիճակում եմ, մինչև փորիկս սկսեց երևալ, և զգացի երեխայիս խաղը: Երբ կգրկեմ երեխայիս, այս զգացողությունը լիարժեք կլինի: Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք սա ինձ հետ է կատարվում»: