Պետական կառավարման համակարգում 100 հազար աշխատող ուղղակի չկա, դրա կեսն էլ չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե պետական կառավարման համակարգում 100 մարդ կրճատվելու է:

«Կրճատման հարց դրված չի, դրված է պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ, օպտիմալ դարձնելու հարց: Սրա արդյունքում կլինի որեւէ կառուց, որը կարող է նոր ստեղծվի, կլինի կառույց, որտեղ կարող է պետք է ավելացնել աշխատակիցների քանակը կամ կտրուկ նվազեցնել: Այսինքն կա՞ն մարդիկ, որ ուզում են հանրային ռեսուրսները հենց այնպես ծախսվեն, որ ինչ-որ նախարարությունում ինչ-որ մարդիկ գան, սուրճ խմեն ու գործ չանե՞ն: Սա՞ է ճանապարհը: Վստահ եմ, որ ոչ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովների թիվը 2-ով ավելացնելուն, Արարատ Միրզոյանն ասաց. «Հանձնաժողովների թիվը պայմանավորված չէ սոցիալական խնդիր լուծելով: իսկ ԱԺ-ում 28 ավել պատգամավոր ունենալը մեր քմահաճույքով չէր, դա պարտադրում էր օրենքը»: