Հնդկաստանի Մումբաի քաղաքի 27-ամյա բնակիչ Ջեյսոն Ջորջը այնքան է տարվել դաջվածքներով, որ իր մարմնի վրա դաջել է շուրջ 521 նկար։

Այդ նկարներից 442 սիրելի ապրանքնանիշների լոգոներն են, իսկ մնացածը՝ հարազատների դեմքեր և այլ դաջվածքներ։

Ջորջի նպատակը Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվելն է, այդ պատճառով էլ նա չի ցանկանում կանգ առնել և շարունակում է նոր դաջվածքներ դաջել։