Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:

Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին եւ Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել հատվածում բուք է:


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: