Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի պարոն վարչապետ

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու եւ 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ

հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:

Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին»: