Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանը, ետ չմնալով իր մի շարք գործընկերներից, իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել, որը ընհանուր առմամբ կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։

Տրդատ Սարգսյանը կարգադրությունը ստորագրել է դեկտեմբերի 26-ին, որում, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ կարգադրում եմ․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»։ Ըստ այդմ պարգևատրվել են հետևյալ անձինք․ Մարգարյան Սյուզան-մարզպետի խորհրդական-96,208 ՀՀ դրամ Սահակյան Կամո-գլխավոր քարտուղար-165,654 ՀՀ դրամ Վարդանյան Շահեն-Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ-101,444 ՀՀ դրամ Հովսեփյան Ազատ-Քաղաքաշինության վարչության պետ-123,337 ՀՀ դրամ Հարությունյան Աղվան-ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ-98,413 ՀՀ դրամ Ղազարյան Արփիար- Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ-123,337 ՀՀ դրամ Ներսիսյան Մարատ- Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ- 104,904 ՀՀ դրամ Ասլանյան Վասիլ- Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ- 95,167 ՀՀ դրամ Կարապետյան Հայկ- Քարտուղարության պետ-123,337 ՀՀ դրամ Կարապետյան Վասակ- Ներքին աուդիտի բաժնի պետ- 108,150 ՀՀ դրամ Կարապետյան Նորայր-Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 62,985 ՀՀ դրամ Ավետիսյան Հասմիկ- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 61,148 ՀՀ դրամ Խաչատրյան Խիկար- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 57,321 ՀՀ դրամ:

Նշենք, որ մի քանի օր է, ինչ համացանցը բուռն արձագանքում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նմանօրինակ կարգադրություններին, որոնք հրապարակվել էին «Hetq.am»-ում։ Ըստ այդ հրապարակումների՝ Կոտայքի մարզպետը իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել, որը կազմել էր շուրջ 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Իսկ Արմավիրի մարզպետը դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, որը մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է: Պարգատրման ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլն 718 հազար դրամ: