Ոստիկանության աշխատակիցները այսօր՝ հունվարի 20-ին, հայտանբերել են ՍԱՍ սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու համար կասկածվող 20-ամյա Աշոտ Մեջլումյանին։ Այս մասին հայտնում է Shamsyan.com-ը։

Նա կասկածվում է հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գլխարկով և սեւ ակնոցով մտել էր Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ, մոտեցել էր աշխատակցին, նրան փոխանցել էր գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով աշխատակցի կողմը՝ պահանջել էր կարդալ թղթի վրայի գրությունը։

Թղթի վրա գրված էր եղել, որ պահանջում է գումար, իր մոտ կա զենք և պայթուցիկ, և եթե գումարը չտրվի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Սուպերմարկետի 25-ամյա մենեջերը մերժել էր եւ երբ փորձել էր մոտենալ նրան, «սեւ գլխարկով և ակնոցով» անձը փախել էր։