Երեւանում, այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժԺամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հանցագործը եղել է գլխարկով եւ երեսը բժշկական դիմակով փակած։

Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, եւ Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։

Նախնական տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։

Հիշեցնենք, որ նմանատիպ եւս մեկ դեպք էր գրանցվել հունվարի 14-ին, կրկին Varks.am-ից գումար էին հափշտակել:

Կողոպուտ՝ Varks.am-ից. կողոպտիչն ասել է, որ ինքը Ֆանտոմասն է եւ հափշտակել դրամարկղի ողջ գումարը