«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում` մեր պատվիրակության առաջին մասնակցության առումով:

Բանն այն է, որ պատվիրակությունը բավականին հետաքրքիր համամասնություն ունի. «Իմ քայլին»՝ իշխող դաշինքին հասնում էր 3 տեղ` հիմնական կազմում, սակայն «Իմ քայլը» մեկը զիջել է ընդդիմությանը` ոչ ընդդիմության «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես քաղաքական հաշվարկից ելնելով։

Բանն այն է, որ «Իմ քայլի» պատվիրակության ներկայացուցիչները գրեթե փորձ չունեն, և չնայած իրենց հանգստությանը, որ նստաշրջանում հակահայկական օրինագծեր չկան, ու վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները սուր ընդգծումներ չունեն, այնուհանդերձ, նրանք պատվիրակության հիմնական կազմում են թողել ԵԽԽՎ հին «գայլեր» Էդմոն Մարուքյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ թեժ «բոյերը» նրանք տան` անհրաժեշտության դեպքում պարզերես անելով պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի երեսը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: