«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ո՞վ է ստում՝ նախկին ընդդիմությունը, թե՞ հիմիկվա իշխանությունը: Այդպես էլ չհասկացանք՝ տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության վերահսկողությունն իրականացնող ընկերության առեղծվածը: Նախկինում գիտեինք, որ այն Սաշիկ Սարգսյանինն է: Համենայն դեպս, նախկին ընդդիմությունը պնդում էր, որ 99%-ով տենց է:

Հիմա նույն նախկին ընդիմության ներկայացուցիչ, ՃՈ պետի նախկին տեղակալ և այժմյա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը պնդում է, որ այդ համակարգը միշտ էլ պետական է եղել»: