Հ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կավարառության աշխատակամզի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
- Երկու փոխվարչապետերը
- ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից», - ասված է նրա գրառման մեջ։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։