Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնայինն Արցախի՝ օր առաջ դե յուրե միացումն է ՀՀ-ին: Մեր համոզմամբ, այդ ժամանակը եկել է։ Ավելին, կարող եմ ասել, բավականին երկար ժամանակ ենք կորցրել՝ առնվազն 20-25 տարի: Այս գաղափարի շուրջ է, որ մենք ուզում ենք Արցախում միավորում ստեղծել: Որոշում ունենք՝ առաջիկա ժամանակահատվածում շփվել ոչ իշխանական բոլոր շրջանակների հետ, դրանք կլինեն կազմավորված քաղաքական միավորներ, թե անհատներ, և հենց այս գաղափարը առաջ տանելու նպատակով ձևավորել մի առաջնորդող խումբ, որը, հենվելով ժողովրդի կամքի վրա՝ օր առաջ Արցախում փոփոխություն կիրականացնի: Փոփոխություն ասելով, նկատի ունենք, որ այսօրվա ադմինիստրացիան պետք է հեռանա։ Թե ինչ ձևով պետք է լինի դա, այդ մասին ապագայում կխոսենք: Այսօր ես ուզում եմ կարևորել այդ առաջնորդող խմբի հիմնական գործառույթը՝ դա Արցախի դե յուրե միացումն է ՀՀ-ին։ Թե դրա համար ինչքան ժամանակ կպահանջվի՝ ամիսներ, թե մեկ տարի, ընթացքը կհուշի»:

Հատված հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպմանն իմ ունեցած ելույթից»: