ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դավոսից մեկնել է Մոսկվա, որտեղ տեղի կունենա ԵԱՏՄ նախագահության փոխանցումը ՌԴ-ից ՀՀ-ին: ԵԱՏՄ գլխավոր գրասենյակում այսօր նախատեսված է նաև Ն. Փաշինյանի ասուլիսը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Պուտինի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ: ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: