Այսօր տեղի է ունեցել Արմավիրի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 6 հարց, իսկ օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելուն: Որոշումն ընդունվեց միաձայն: