ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է. «Անակնկալ այցերով եղել եմ Արարատի մարզի մի քանի դպրոցներում: Հասցրել ենք լինել 5 դպրոցներում և վեր ենք հանել մի շարք խնդիրներ: Առաջին հերթին մեզ հետաքրքրում էր, թե հաճախումների քանակն ինչպիսին է և պետք է ասեմ, որ դպրոցներ կային, որտեղ բացակայությունների թիվը շատ փոքր էր»: