Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումից հետո առաջնային խնդիր դարձավ պետության ազգային անվտանգության և անկախության պահպանման հարցը, քանի որ հայի թշնամին յաթաղանը կախել էր հայ ազգի գլխին:

Սկսած 1988թ.-ից մինչև 1992թ.-ի կեսերը երկրի, պետականության ապագայով մտահոգ Հայորդիներն ու Հայուհինները կազմավորեցին ինքնապաշտպանական ջոկատենր և թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂԻՄ-ում անցան խաղաղ բնակչության պաշտպանության: Ադրբեջանը, ով արդեն իր վրայից դեն էր նետել Խորհրդային Միության կողմից կարված եղբայրական շապիկը, և մնացել էր հային մորթելու բնական կաշվով, հարձակվում էր հայկական գյուղերի վրա, տեղահանում ու կոտորում հայ բնակչությանը: Փոքրաթիվ հայկական ինքնապաշտպանական ջոկատները գնալով մեծանում էին, սակայն չէին կարողանում լուծել ստրատեգիական հարցեր, ռազմավարական կարևորագույն հարցեր, քանի որ ինքնապաշտպանությունը համակարգված չէր, ինչից էլ օգտվում էր թշնամին: 1992թ.-ից հիմք դրվեց ազգային բանակի ստեղծմանը, քանի որ այն այլևս անհրաժեշտություն էր, այն մեր այս տարածաշջանում ապրելու միակ երաշխիքն էր:

1992թ.-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղ նախարարության ենթակայությանն են հանձնվում ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը: 1992թ.-ի մայիսին ՊՆ-ն «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու փայլուն գաղափարին, իսկ արդեն մայիսի 28-ին Հանրապետություն հրապարակում առաջին ժամկետայինները հանդիսավոր երդում տվեցին. «...Անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը» ... 1992թ.-ից հետո, երբ կազմավորվեց հայկական կանոնավոր կտրուկ փոխվեց ռազմական իրավիճակը ի օգուտ Հայաստանի և դեպքերը սկսեցին զարգանալ այնպես, որ մեզ բերեցին բազմաթիվ ազատագրված վայրեր:

Փառք Հայոց բանակում ծառայածներին , փառք Հայոց բանակը հիմնողներին, փառք ու պատիվ հերոսաբար ընկածներին...»։