Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 16:45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 72 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Kia Sorento մակնիշի 15 ԼԼ 111 համարանիշի և Toyota RAV-4 մակնիշի 01 ML 071 համարանիշի ավտոմեքենաները

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: