Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին` ժամը 20:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի եւ Նուբարաշենի խճուղու խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C240» մակնիշի եւ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները՝ Ա. Տ.-ն (ծնված 1997 թ.), Ն. Հ.-ն (ծնված 1994 թ.) եւ Գ. Հ.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: