Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 21:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 17-ամյա Ռ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 15-ամյա Ռ. Բ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց (գտնվելու վայրը չի հաջողվել պարզել):

Փրկարարները փակել են գազի փականը: