ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին որոշումներ է կայացրել:

Վարչապետի որոշումների համաձայն՝

Արա Մելիքջանյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արա Մելիքջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Արթուր Ղամբարյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Արծվիկ Նիկողոսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արծվիկ Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: