Արարատի մարզում, այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ՃՈ ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Խարբերդի 1-ին փողոցում գտնվող Ստալինյան ջրանցքում բեռնատար է մասամբ կախվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված ջրանցքում հայտնաբերել են MAN մակնիշի 877 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզում գրանցված «Շահար» ՍՊԸ-ի հաշվեկշռում։