«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին ՀՀ նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Արարողությունը գեղեցիկ էր, բայց անհարթ չանցավ։ Նախ, կառավարության ոչ ամբողջական կազմն էր երդվում՝ մի մասը դեռ չեն նշանակվել, անգամ կառավարության կառուցվածքը դեռ հաստատված չէ, և հասկանալի չէ՝ եթե խորհրդարանը, ենթադրենք, չհաստատի Փաշինյանի պատկերացրած կառուցվածքը, ամեն ինչ զրոյի՞ց են սկսելու։ Երեկ նախագահականում ներկա չէր և չերդվեց առողջապահության նախարարը՝ նա գործուղման էր, իսկ Սուրեն Պապիկյանին չհաջողվեց հարթ արտաբերել կարճ տեքստը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: