Կոտայքի մարզում, փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։10-ի սահմաններում Բալահովիտ գյուղից դեպի կաթի կոմբինատ տանող ճանապարհին բախվել են «Վոլգա» մակնիշի 35 VA 928 համարանիշի և Volkswagen Jetta մակնիշի 35 ZR 556 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ը եղել է կայանված, երբ «Վոլգա»-ն բախվել է նրան։