Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ծանր վիճակի մեջ է դնում Ալիևին։ Ադրբեջանում հիստերիա է սկսվում, իրենց պաշտոնական քարոզչությունը տապալվում է։

 Նիկոլը հաճելիորեն սկսել է զարմացնել։ Դժվար թե Ադրբեջանը փորձի պատերազմ սկսել, դրա թույլտվությունը նա չունի, Արցախը միջազգայնորեն ճանաչված աշխարքաղաքական հանգույց է ու Ալիևն ինքնուրույն չի կարող նման որոշում կայացնել, իսկ այլ պատասխան, տվյալ պարագում, չունի։

 Պատերազմ սկսելու հնարավորություն ունենալու դեպքում առանց այդ բանակցությունների էլ կսկսեր, դրա համար հիմնավորություններ, առանց բանակցությունների էլ ունի»։