Փետրվարի 3-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Ֆորա ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1996թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին, այնուհետև գովազդային վահանակին և շրջվել:

Փրկարարներն ուղևորին՝ Դ. Մ-ին (ծնված 1992թ.), մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաներից մեկին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ. վերջինս մահացած է եղել:

Ուղևորը՝ Դ. Կ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել է, իսկ վարորդը տեղափոխվել՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել ավտոմեքենան: