Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանին հարցաքննելու մասին տեղեկությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի հարցաքննվելու մասին տեղեկությունը»,-ասաց նա:


Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի` Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է վկայի կարգավիճակում։