Արդեն անդրադարձել էինք տեղեկություններին, ըստ որի՝ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ:

MAMUL.am լրատվականի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից: «Կարծում եմ՝ Սասուն Խաչատրյանը չեմ, ոչ էլ ՀՔԾ մամուլի խոսնակը: Եթե նման տեղեկություն կա, իրենցից ճշտեք»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ից այս առնչությամբ մեկնաբանություն չեն տալիս: