«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղապետերի դեմ հետհեղափոխական արշավի երկրորդ սերիան է սկսվել։ Թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղապետը, որի մասին լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվ լուսաբանում են, այլեւ ուրիշ համայնքապետեր։

Երեկ տեղեկություն ստացանք, որ Արարատի մարզի որոշ համայնքապետերի դեմ ստորագրահավաք են նախաձեռնում։ Առաջին պլանում, այսպես կոչված՝ ակտիվ «հակահեղափոխականներն» են, օրինակ՝ Սուրենավանի գյուղապետը, որն ապրիլյան քայլարշավի օրերին կանխում էր Փաշինյանի համակիրների երթը դեպի Երեւան։


Ստորագրահավաքի նախաձեռնողները, ի դեպ, հայտարարում են, որ ունեն մարզային իշխանությունների աջակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում