Ադրբեջանական Turan գործակալության ղեկավար Մեհման Ալիևը բացատրել է` ինչու է գործակալության խմբագիր Շահին Հաջիևը Հայաստան ժամանել:

Ավելի վաղ նրա այցի մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը: Այցին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Մեհման Ալիևի խոսքով՝ Հաջիևն արդեն 3 օր է՝ Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու:

Тuran.az-ի հաղորդմամբ՝ Երևանում Հաջիևը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ, իսկ սպասվելիք ռեպորտաժների թեմաները կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, տարածաշրջանային իրավիճակը: