«ՀՀԿ-ականների քննադատությունները լսե՞լ եք «Իմ քայլ»-ի կողմից ԱԺ-ում փակ քննարկում անցկացնելու հետ կապված»,- այսօր լրագրողները հարցրեցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:

«Ես միայն պարոն Շարմազանովի քննադատությունն եմ լսել»,- պատասխանեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Արմեն Աշոտյանը նույնպես քննադատություն է հնչեցրել գործող իշխանության հասցեին, որ Ազգային ժողովը ՔՊ կուսակցական գրասենյակի են վերածել և փակ հանդիպումներ են անում, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Ես կարծում եմ, եթե մի օր «Հանրապետական» կուսակցությունն ուզենա այստեղ քննարկում անցկացնի, ապա Ազգային ժողովի ղեկավարությունը դահլիճը կտրամադրի իրենց: Այլ խնդիր է՝ արդյոք կկարողանա՞ն իրենք 132 մարդ հավաքել դահլիճ լցնելու համար, թե ոչ»:

Հաջորդ հարցին՝ նորմա՞լ է, որ ցանկացած կուսակցութուն Ազգային ժողովի նիստերի դահլիճում քննարկում անցկացնի, Ա. Սիմոնյանն կրկնեց. «Ես նորմալ եմ համարում, որ եթե որևէ կուսակցություն դիմի Ազգային ժողովին, Ազգային ժողովը պարտավոր է տրամադրել դահլիճը»,- եզրափակեց նա: