«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաև նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր և իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել: Ռաուլ Արաշուկովը մեղադրվում է «Գազպրոմից» 400 մլն դոլարի գազ գողանալու մեջ, մի հանցանք, որը նա կատարել է լինելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը:

Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ մինչև Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ մեժռեգիոնգազի» փոխտնօրենն էր, և մեզ մտահոգում է փաստը՝ արդյոք նա էլ ինչ-որ առնչություն կունենա այս հանցագործության հետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: