2018-ի ամռանը լուրեր տարածվեցին, որ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել տեղեկությունը: Ի դեպ, դեռ տարիներ առաջ խոսակցություններ կային, որ Կանևսկոյը համարվում է Վ. Գասպարյանի հովանավորյալը: Նրա միջոցով Գասպարյանը որոշակի գործողություններ է կատարում քրեական աշխարհում:

Վերջին օրերին լուրեր են տարածվել, որ Վլադիմիր Գասպարյանը կրկին հարցաքննվել է ու ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ: Ասում են՝ նա հայտնել է, որ Սարգսյանի ցուցումով է կեղծ անձնագիր տվել Կանևսկոյին: