Գեղարքունիքի մարզում, փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում բախվել են 35-ամյա Մանվել Ս.-ի վարած Opel Vectra մակնիշի 34 VZ 697 համարանիշի եւ 22-ամյա Մասիս Ն.-ի վարած BMW մակնիշի 35 GG 394 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Մասիս Ն.-ի ուղեւորներ 50-ամյա Կարեն Գ.-ն ու 51-ամյա Կարապետ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։