Առնվազն երկու մարդ է զոհվել եւ եւս վեցը վիրավորվել Ստամբուլի Կարտալ թաղամասում տեղի ունեցած շենքի փլուզման հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Փլուզման հետեւանքով մարդկային կորուստների եւ վիրավորների մասին լուրը հաստատել է նաեւ Ստամբուլի կուսակալ Ալի Երլիքայը։

Հայտնի է, որ փլուզված շենքի 14 բնակարաններում հաշվառված է 43 մարդ։ Փրկարարական գործողությանը մասնակցում է արտակարգ ծառայությունների եւ բուժաշխատողների 500 հոգանոց բրիգադը։ Իրավապահները սկսել են հետաքննություն, պարզելու փլուզման պատճառները։ «Հյուրյեթն» էլ հաղորդում է, որ վեցհարկանի շենքը փլվել է հզոր պայթյունից հետո։