Արաևրատի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններեում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են 31-ամյա Սարգիս Ս.-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի առանց համարանիշի եւ 54-ամյա Արթուր Ա.-ի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սարգիս Ս-ն տեղում մահացել է, նրա ուղեւոր 31-ամյա Ժորա Գ.-ն եւ շտապօգնության վարորդն ու ուղեւորուհին 39-ամյա Մարինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:


Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում: Արթուր Ա.-ն նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մարինե Պ.-ն՝ որպես ավագ բուժքույր: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: