Անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում եւ լցվում Շնող գետի վտակ Մանստեւ գետակի մեջ։ Այս մասին ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Սա նկարել են փետրվարի 7-ին Թեղուտի հանքի մոտ։ Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում եւ լցվում Շնող գետի Մանստեւ վտակի մեջ։ Պետական լիազոր մարմիններին խնդրում ենք պարզել, թե սա ինչ է։ Կորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E:


Տեսանյութը՝ Թեղուտի հանքի տարածքից, որտեղ ավելի պարզ է երեւում, թե ինչպես են անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում եւ լցվում Շնող գետի վտակ Մանստեւ գետակի մեջ»:

Իր հերթին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հայտարարել է, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի հրավիրում է ՀՀ ոստիկանության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: