ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ»: