«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսինքն, ինչպե՞ս թե գաղտնի չենք պահել, ուղղակի չենք հայտնել:
Հարգելի Քննչական կոմիտե, իսկ դուք գործ հարուցել ե՞ք զինվորի մահվան դեպքի առիթով, թե՞ հետևել եք Պաշտպանության նախարարության չհայտնելու գործելաոճին:
Երկու դեպքում էլ դուք խնդիր ունեք: Հատկապես վերջին դեպքում:
Հարգելի ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել:
Իսկ կարո՞ղ է իրականությանը համապատասխանում են էն շշուկները, լուրերը, որ Նախիջևանի սահմանից ադրբեջանցիները ահագին առաջ են եկել, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահել, այլ` չեք հայտնել:
Իսկ կարո՞ղ է իրականությանը չեն համապասխանում պաշտոնական հաղորդագրությունները, որ վերջին ամիսներին հարաբերական անդորր է սահմանին և իրականում մենք էլի զոհեր ունենք, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահում, այլ` չեք հայտնում»: