Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 04:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցի դասարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում եւ տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:46-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), առաջին հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակը՝ գույքով (մոտ 30 քմ), տնօրենի աշխատասենյակի դուռը, 2 պատուհան, աշխատասենյակին կից 2 դուռ, ջերմահարվել են 2 չհրկիզվող պահարան եւ 2 պատուհան: