ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանը կարևոր հայտարարություն հնչեցրեց. «Վերջին 10 օրերի ընթացքում ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, ովքեր դիմում են շտապօգնություն, գալիս է ու հրաժարվում քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Այսօր ևս երկու ահազանգ ստացա, որ մեքենան գալիս է ու աշխատակցիները կատեգորիկ հրաժարվում են թոքային ու շնչառական ծանր հիվանդություն ունեցողներին տեղափոխել. պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք հիվանդանոց, եթե տեղ կա, կտեղափոխենք»: