Երկար ժամանակ չէի ուզում գրել այս մասին, բայց արդեն ամեն ինչ հասնում է ծայրահեղ աստիճանի։ Խոսքը «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Women՛s club»-ի մասին է։

Հաղորդում, որի մեխը Լիլի Մորտոյի սիլիկոններն են, իսկ սցենարային մեխը Լիլիի վրա 18+ հումորներ անելու բոլոր հնարավորությունները։

Բացի Լիլիից՝ այդ թիմում կան նաև այլ աղջիկներ, բայց, միևնույն է, նրանց մասնակցությամբ բոլոր սցենարների հիմքում նույնպես ընկած է 18+-ը կամ էժանագին թաքնված 18+-ը։

Իհարկե, 21-րդ դարում 18+ հումորները նենց չի, որ պետք է ամբողջությամբ արգելվեն, ու բոլորը տարազով եթեր դուրս գան, բայց փաստը մնում է այն, որ այս հաղորդման 18+-ներն էնքան էժանագին են, էնքան գռեհիկ ու էնքան թեթև, որ ոչ մի ձև չեն նայվում ու ոչ մի ձև չեն ուտվում։

Կարճ ասած՝ հումորի, 18+ հումորի չափ ու սահման ու գեղեցկություն կա, որն այս հաղորդման հեղինակներն անտեսել են ու ամեն ինչ տարել են ծայրահեղ անիմաստության։

Իհարկե, վստահ եմ, որ այդ հաղորդման պահանջարկը կա, բայց արդյո՞ք այդ պահանջարկի գինն էնքան է, որ մեր երկրի ուժեղ հեռուստաալիքներից մեկն էդքան կորցնի վարկանիշի վրա։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1879280402199903