Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում առաջարկում են փակել facebook-ը. Ապշերոնյան բռնապետի մանկլավիկներն առաջարկում են երկրի տարածքում փակել facebook-ը և մյուս սոցիալական ցանցերը... Այսպիսի միջնադարյան բարբարոս առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Առողջապահության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևը... Երեսփոխան Գուլիևն այդպիսով ցանկանում է Ադրբեջանը պաշտպանել սոցցանցերի օտարերկրացի օգտատերերից, որոնք, իբր թե, վիրավորում են Ադրբեջանին... Ալիևի սույն ստրուկն «Ադրբեջանին վիրավորողների» տակ նկատի ունի Հայաստանին և այդ անտրամաբանական առաջարկը հենց դրանով էլ բացատրում է... Սակայն բոլորին էլ պարզ է, որ համաշխարհային սոցցանցերի գործունեությունն Ադրբեջանի տարածքում արգելելը հիմնականում կապված է Ադրբեջանից վտարված կամ փախած ընդդիմադիրների ակտիվ գործունեությանն Ադրբեջանից դուրս, որոնք նաև վերահսկում են մի քանի ընդդիմադիր ազերիական ԶԼՄ-ներ... Նրանք բոլորը Ալիևի իշխանության խիստ քննադատներն են... Հենց վերը նշված ընդդիմադիրների և ԶԼՄ-ների գործունեությունն է նյարդայնացնում Ալիևին և նրա շրջապատին... Ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներն ուժեղացան հունվարին Բաքվում ընդդիմադիրների կողմից կազմակերպված բավականին մարդաշատ հանրահավաքից հետո... Պատգամավոր Գուլիևի առաջարկը պատահական չէ... Այն, ինչ չի կարող բարձրաձայնել Իլհամ բաբան, նրա փոխարեն անում են նրա մանկլավիկները, որոնցից է նաև վերը նշված պատգամավորը... Համաշխարհային սոցցանցերն Ադրբեջանում փակելու փոխարեն, որպես մեղմացուցիչ հանգամանք, Գուլիևն առաջարկում է լոկալ սոցիալական ցանցեր ձևավորել երկրում, որոնք ամբողջությամբ կվերահսկվեն իշխանությունների կողմից... Գուլիևը նաև հույս ունի, որ այդ դեպքում կբացահայտվեն Ադրբեջանին «ահաբեկության» ենթարկողները... Դե ինչ... Ապշերոնյան բռնապետությունը կամաց-կամաց վերածվում է աշխարհից կտրված Հյուսիսային Կորեայի, որի բնակչությանը տեղի իշխանությունները համոզել էին, որ իրենց երկրի ֆուտբոլի հավաքականն աշխարհի չեմպիոն է դարձել... Համաշխարհային սոցցանցերն Ադրբեջանում փակելով` Իլհամ բաբան կարող է հարազատ մկկացող հասարակությանը համոզել, որ Արցախը «ազատագրված է հայ օկուպանտներից» կամ էլ ինչու չէ՝ «Ադրբեջանն աշխարհի միակ գերտերությունն է...»: