Փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը անգիտակից վիճակում:


Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը:

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թումնավորման ախտանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: