Hraparak.am-ը գրում է․Երբ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը քննարկելիս պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կառավարության ղեկավարին ասում է․

«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորն արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր,որտեղ գրված կլիներ մեկ նախասադություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին», ի՞նչ մտածես․․․

Առաջին հերթին փորձեցի իմանալ, թե ով է Քրիստինեն։ Բան չգտա նրա կենսագրությունից և բացեցի իր ֆեյսբուքյան էջը՝ հասկանալու, թե ով է նա։ Ընդամենը մի ժամ առաջ գրառում էր արել․

ՎԱՐՈՐԴՆԵՐ ես ձեզ ծնկաչոք աղաչում եմ, մի վարեք այնպես ասես 9 կյանք ունեք, ձեր անմարդկային ու անտրամաբանական երթևեկության պատճառով մարդկային կյանքեր են հարցականի տակ․․․

Ընկերուհիս իր մայրիկին կորցրեց Աղաչում եմ ձեզ ծնկաչոք էդ անտեր բանալին պտտացնելուց առաջ մի անգամ էլ մտածեք այն մեղքի մասին, որ ձեր հոգուն է մնալու․․․

Լուռ փակեցի էջը և մտորումների մեջ ընկա։ Վարորդներ բառը մեծատառով է գրել այն դեպքում, երբ ընկերուհին մորը նոր է կորցրել։ Ի՜նչ մեծարում․․․

Գուցե մեծատառով գրեր Մայրիկ բառը․․․ Կամ դիմելաձևը՝ վարորդներ, ծնկաչոք աղաչում եմ, վերջում էլ քնարական լիրիզմն ավելի ընդգծելու համար նույնի կրկնություն՝ աղաչում եմ ձեզ ծնկաչոք։ Ու սա գրում է օրենսդիրը․․․

Արդեն պատկերացրի Քրստինեի էությունը ու չզարմացա, որ նա Ազգային ժողովում նման հայտարարություն է արել։ Կարող էր ավելի արտասովոր բան ասել․․․Ցավակցում եմ ընկերուհուն․