«Մինչև հիմա ներդրում ասելով ի՞նչ ա հասկացել Ազգային ժողովը»,- արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝ ասաց ՀՀ վարչապետն ու ներկայացրեց ՀՀ-ում ներդրումների պատմության սխեման. «Կներեք, բայց պետք ա էդ համեմատությունը բերեմ:

Սովորաբար կառավարությունում ու ԱԺ-ում հավաքվել են լավ տեղերքն ու երբ ներդրում են ասել, ասել են՝ հիմա ո՞նց պետք ա բերենք, մենք բոլորս ախպերներ ենք ու ունենք ուրիշ լավ ախպերներ ու կան ախպոր ախպերներ: Դե ամեն մեկս պետք ա ասենք մեր ախպորը, մեր ախպերները իրենց ախպերներին ու ախպերներով պետք ա ներդրում բերենք, մի բան լինի...

Եկեք նայենք մեր նեդրումների պատմությունը, ինչի պատահական մարդ ՀՀ-ում ներդրում ա՞ արել, կամ եղել ա ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, դրա համար ՀՀ տնտեսությունը ախպեր ա, ախպոր ախպերա, կամ ախպորախպոր ախպեր ա»: