Պահանջում եմ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն Տեր–Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ․․․

Այս մասին Facebook-ում գրառում է արել Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյա Արթուր Պողոսյանը․․․

«Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ.

«Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել լևոն-տեր պետրոսյանի և հհշ-ական առաջնորդների նկատմամբ․․․

1995թ. եղել եմ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ,իսկ 1996 թվականին` Ազգային անվտանգության ռազմական հակահետախուզության ավագ օպերլիազոր,լավատեղյակ եմ կատարված դեպքերին և պատրաստ եմ փաստացի տվյալներ ներկայացնել այդ ժամանակվա իշխանությունների ընտրակեղծիքներիև այլ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած դատարանի առջև»,– գրել է նա․․․