Դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամարա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության ղեկավարը այն բանի համար չէ, որ մարդկանց գլխին բարոյախոսություն կարդա կամ բնավորությունները ձևափոխի կամ ընդունակությունների որակումները տա: Կառավարության պարտականությունն է ընդհանուր կեսամակարդակ ապահովել, դրա համար ֆոնդեր ստեղծել, անաշխատունակության, գործազրկության, հաշմանդամության և այլն: Ի դեպ խոսում են եկեղեցու դերի մասին՝ բանակում, դպրոցում: Մինչև հիմա ՀԱԵ-ն պատկերացում անգամ չունի, թե ինչ անելիքներ ունի աշխարհիկ պետության մեջ եկեղեցին՝ աղքատախնամ հաստատություններ, անվճար հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն: Կարծես այս երկիր մոլորակի վրա չէ Հայաստանը ու մարդիկ էլ, որ հայտնվում են ղեկավար պաշտոններում, աշխարհ չեն տեսել կամ գնում են միայն հիանում, խանութներում շրջում ու գալիս: Այ քեզ հայի բախտ...»: