Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղադրելով ուղղաթիռի լուսանկարն ու նաեւ հայտնելով, որ այն Մարսելից է տեղափոխվելու:

Նախարարը նաեւ խոստացել է զարգացումների մասին հավելյալ հայտնել մոտ ժամանակներս։