Երեւանում, այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են 30-ամյա Արմեն Ա.-ի վարած MAZDA մակնիշի 20 MI 088 համարանիշի, 27-ամյա Հասմիկ Գ.-ի վարած MAZDA մակնիշի 10 PL 007 համարանիշի, 31-ամյա Գեղամ Թ.-ի վարած TOYOTA մակնիշի 35 GA 379 համարանիշի, 28-ամյա Հայկ Ե.-ի վարած KIA մակնիշի 35 ZL 053 համարանիշի եւ 31-ամյա Ռուդիկ Խ.-ի վարած TOYOTA մակնիշի 57 RR 555 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Արմեն Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոմ:


Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Արմեն Ա.-ն, ով ընդունել է իր մեղավորությունը: