Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետը հանձնարարականներ տվեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին. «Գյուղատնտեսական սեզոնն է բացվում, ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում ու մեր ունեցած շփումները բացահայտել են պրոբլեմ, որ նպաստից զրկվելու հեռանկարը մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքում ներգրավելու հեռանկարից:

Մենք պետք է արագ մեխանիզմներ ստեղծենք, որ մարդու՝ աշխատելու պատճառով, առնվազն որոշակի ժամանակաշրջան սառեցնենք պրոցեսը, բացի էն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ: Ասենք կբացահայտվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ ա փակում... Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից: Մինչ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը հարցը լուծած լինենք» - հանձնարարեց Ն. Փաշինյանը: